Հայկական ԶՈւ-ն Ադրբեջանից ԲՏՌ-82Ա է առգրավել![]() 2 հոկտեմբերի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը հակառակորդից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ է առգրավել։ Զինտեխնիկայի լուսանկարը հրապարակել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ԲՏՌ-82Ա նախատեսված է կենդանի ուժը մարտի դաշտ տեղափոխելու և կրակով աջակցելու համար: Զինված է թնդանոթով և գնդացրով: Անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող անձնակազմը՝ մինչև 8: Արտադրվում է 2011 թվականից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |