Պոնտոսի հույները $100,000 են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին![]() 13 հոկտեմբերի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հույները $100,000 են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախին աջակցելու համար։ «Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այս վճռական պահին, Պոնտոսի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 դոլար»,- ասվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Anonymous Greece-ի հույն ցանցահենները կոտրել են ադրբեջանցիների ստեղծած կեղծ կայքը, որի նպատակն էր հափշտակել աշխարհի հայերի կողմից Արցախի համար հավաքագրվող ֆինանսական միջոցները: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |