Թունյան․ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի առավելագույն ժամկետը 6 ամիս է՝ ըստ ԵԱՏՄ օրենքի![]() 16 հոկտեմբերի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը ՀՀ արգելող օրենքի նախագծում այդ արգելքի առավելագույն ժամկետը 6 ամիս է, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և համաձայն ԵԱՏՄ օրենքների՝ անդամ պետությունը երրորդ երկրի հետ առևտրում միակողմանի արգելք կարող է սահմանել առավելագույնը 6 ամիս։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան: Նախագիծն արդեն քննարկման է դրվել, ընդունվելու դեպքում որոշումնուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից և կգործի 6 ամիս ժամկետով: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հղում անելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին։ «Մի կարևոր լրացում։ Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»,- գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |