Ադրբեջանցիների կողմից գնդակահարված հայերը Հադրութից էին՝ 1947թ. և 1995թ. ծնունդի

Ադրբեջանցիների կողմից գնդակահարված հայերը Հադրութից էին՝ 1947թ. և 1995թ. ծնունդի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ դիվերսանտների կողմից սպանված պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիականը Հադրութի բնակիչ, 1947-ին ծնված Բ.Հ.-ն և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995-ին ծնված Յ. Ա.-ն են։

Ադրբեջանական կողմի դիվերսանտները Հադրութ ներթափանցել էին հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, դիվերսանտների հետ մարտերը մեկնարկել էին հումանիտար հրադադարի հայտարարմանը զուգահեռ։

Արցախի երկու բնակչի դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ» հոդվածով։

Նրանց սպանությունը կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, ադրբեջանական դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում: Առկա է գնդակահարությունն ապացուցող տեսանյութ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը