ՀՀ-ում կորոնավիրուսի 1694 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 15,000-ից ավելի

ՀՀ-ում կորոնավիրուսի 1694 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 15,000-ից ավելի

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 64,694-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1694-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։

Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1081 դեպք կա, այլ պատճառով՝ 316։

Ապաքինվել է ևս 179 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48,104 է, փաստացի բուժվողներինը՝ 15,193։

Մեկ օրում թեստավորվել է 4096 մարդ։ Ընդհանուր առմամբ, 348,149 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները