Իրանի հանդեպ զենքի էմբարգոն վերացվել է՝ ժամկետն ավարտվել է

Իրանի հանդեպ զենքի էմբարգոն վերացվել է՝ ժամկետն ավարտվել է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 18-ին՝ համաձայն 2015-ին համաշխարհային տերությունների հետ այդ երկրի միջուկային գործարքի համաձայնագրի:

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ «երկրից ներս և դուրս՝ զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»:

Զենքի էմբարգոյի վերացումն ավելի վաղ համաշխարհային սպառնալիք էին համարել ԱՄՆ-ում։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն դատապարտել էր ՄԱԿ-ի քվեարկության արդյունքն ու ասել, որ կառույցը Թեհրանին ընձեռում է մահաբեր զինատեսակներ գնելու և վաճառելու հնարավորություն:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ արդեն հայտնել էր, թե հոկտեմբերի 18-ից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում ցանկանա և գնել՝ ումից ուզի»։

2020-ի օգոստոսի 14-ին ԱՄՆ նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության է դրվել զենքի էմբարգոն երկարաձգելու բանաձևի օրինագիծը: Անվտանգության խորհրդի 15 անդամից երկուսը կողմ եմ քվեարկել, երկուսը՝ դեմ, իսկ 11-ը ձեռնպահ են մնացել. այդպիսով, բանաձևը քվեարկությամբ չի ընդունվել:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին