ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ առողջապահական համակարգին

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ առողջապահական համակարգին

PanARMENIAN.Net - ՀՀ -ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել: Այդ մասին նա տեղեկացրել է նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև պատվիրակության գործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Թորոսյանն ու Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը:

Վերջին օրերին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի շեշտակի աճ է գրանցվում, որը չի եղել համավարակի բռնկումից ի վեր՝ հոկտեմբերի 17-ին 1540 նոր դեպք է եղել։ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալման հետևանքով աճում է նաև վիրավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները