Ինչպես է Ադրբեջանը հարձակվում զինադադարի ժամանակ (Վիդեո)

Ինչպես է Ադրբեջանը հարձակվում զինադադարի ժամանակ (Վիդեո)

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակվում հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութը հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը ՊԲ հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար):

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։

 Ուշագրավ
Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն
«Խաղաղությունն ավելի ուշ հաստատվեց, քան առաջարկվել էր կողմերին»,-ասել է նա
Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը
ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ