ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել (Տեսանյութ)20 հոկտեմբերի 2020 - 00:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը։ Սա, ըստ էության, հայկական ուժերի կողմից հայտնի թուրքական արտադրության առաջին Bayraktar ԱԹՍ-ի խոցումն է։ Տեսանյութում ցուցադրվում են անօդաչու սարքի բաղադրիչ կանադական արտադրության Wescam CMX 15D տեսախցիկը և թուրքերեն «Հոսանքի և հաղորդակցության մալուխ» գրությամբ մալուխը։
Կանադական արտադրության Wescam CMX 15D տեսախցիկը։
Թուրքերեն գրությամբ հոսանքի ու հաղոդակցության մալուխը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութին կից հաղորդագրությունում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ին Արցախում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք: Սեպտեմբերի 27-ից Արցախում ադրբեջանական կողմից ակտիվ կիրառվող Թուրքիային պատկանող Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից։ Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |