Տոնոյանն այցելել է Արցախի հարավում ստորաբաժանում ոչնչացրած վիրավորներին

Տոնոյանն այցելել է Արցախի հարավում ստորաբաժանում ոչնչացրած վիրավորներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հոկտեմբերի 24-ին հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել նախարարի այցից։

Հոտեմբերի 23-ին հայկական ԶՈւ-ն հարավում հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում ու 9 միավոր զրահատեխնիկա էր ոչնչացրել, ևս մի քանիսը՝ առգրավել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---