Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն․ Ահաբեկչության վտանգ կա24 հոկտեմբերի 2020 - 23:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Դեսպանատնից նշել են, որ հավաստի հաղորդումներ են ստացել «հնարավոր ահաբեկչական հարձակումների և Միացյալ Նահանգների ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ»։ Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ։ ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։ Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է տարել Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |