ՀՀ-ն վարկային համաձայնագրով լրացուցիչ 17 մլն եվրո կներգրավի27 հոկտեմբերի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկել է ՀՀ և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է լրացուցիչ 17 մլն եվրո ներգրավել: ՀՀ և բանկի միջև 2020-ի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, գրում է Aysor.am-ը։ Նախատեսվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող 2 ծրագիրը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Մինչ օրս իրականացված վերջին ծրագրի արժեքը 30 մլն դոլար էր: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաև առողջապահական հաստատություներ: Բացի այդ՝ գույքով են ապահովվել որոշ մանկապարտեզներ և դպրոցներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |