Ավինյան․ Պետք չէ վհատվել վատ լուրերից և շատ ոգևորվել հաջողություններով27 հոկտեմբերի 2020 - 19:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով։ «Տրտմության և ուրախության համար ժամանակ կունենանք հետո, իսկ այս պահին մեր նյարդերը պետք է կարծր քար դարձնենք։ Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը»,- գրել է նա։ Նա հավելել է նաև, որ Ադրբեջանի նպատակը մեկն է` ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածք։ «Մեր ժողովրդի պատմության ընթացքում մենք շատ ավելի ծանր դրվագներ ենք ունեցել և պատվով հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։ Հիմա եկել է ժամը կրկնելու հաղթական պատմությունը։ Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը», - ասվում Ավինյանի գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |