ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով29 հոկտեմբերի 2020 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրանական պլանը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սառեցումն ու այն նոր՝ Իրան-Թուրքիա-Մոսկվա ձևաչափով ներկայացնելն է․ այդ են վկայում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի տարածաշրջանային այցերն ու հայտարարությունները։ Իրանի փոխարտգործնախարարը ՌԴ-ում հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը ԼՂ կարգավորման հարցում»։ «Արդեն 30 տարի է՝ ինչ ձևավորված է Մինսկի խումբը, բայց այն չի կարողացել հակամարտության կարգավորման երկարաժամկետ լուծում գտնել։ Այս խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը»,-հայտարարել է Արաքչին, փոխանցում է EAD-ն։ Նա նաև նշել է, թե «այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանում չեն գտնվում և այդ ճգնաժամի հետ որևէ առնչություն չունեն»։ Արաքչիի այդ հայտարարությունը, մասնավորապես, կարելի է վերագրել Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Այդպիսով, առաջարկի տեղեկատվական ուղեկցումից պարզ է դառնում, որ նա առաջարկում է ՄԽ համանախագահների ձևաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով։ Արաքչին ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանով նախ Ադրբեջան է այցելել, հոկտեմբերի 29-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, իսկ այժմ սպասվում է, որ այցելելու է Երևան ու նաև Թուրքիա։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը: Իրանի ԱԳ փոխնախարարը հայտարարել էր, թե իրենց պլանի հիմնական գործոններին են «Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը, նա նաև հավելել էր, թե այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով»: Արաքչին նշել էր, որ պատրաստվում է քննարկումներ ունենալ նաև տարածաշրջանային երկրների հետ, քանի որ իրենց ծրագրի առանցքում են նաև ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը: Ըստ էության, իրանական կողմը հակամարտության կարգավորման իր տարբերակով փորձում է գործընթացում ներգրավել տարածաշրջանային դերակատարների։ Այժմ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Մինսկի խմբի անդամ են հանդիսանում Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |