Երեւանում բողոքի ցույց կկայանա Ջավախքի հայ ակտիվիստների ձերբակալությունների դեմ23 փետրվարի 2009 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնի, «Երկիր» հայրենադարձության եւ յուրացման հասարակական կազմակերպությունների Միության, «Ջավախք» հայրենակցական միության եւ Հայաստանի 20 ՀԿ նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի դիմաց կկայանա բողոքի ցույց: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աբրամյանը: «Ցույցի ընթացքում մենք վրացական իշխանություններից կպահանջենք ազատ արձակել Սամցխե-Ջավախեթիում ձերբակալված հայ ակտիվիստներին: Նրանք ձերբակալվել են զուտ քաղաքական դրդապատճառներով: Այդ ակտիվիստները Ջավախեթիում հայտնի են իրենց հայամետ գործունեությամբ»,- նկատել է Աբրամյանը: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքը կարտահայտեն Սամցխե-Ջավախեթիի հայ ակտիվստների ձերբակալությունների առիթով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |