Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար![]() 17 նոյեմբերի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։ Այդ մասին նա ասել է Ջեբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը «պատասխան է տալու օրերս Քելբաջարում (Քարվաճառում) այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։ Քարվաճառի շրջանն առաջին տարածքն է, որ պետք է հանձնվի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման վերաբերյալ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ եռակողմ հայտարարության հիման վրա։ Սկզբից հայտարարվել էր, որ այն պետք է հանձնվի մինչև նոյեմբերի 15-ը, հետո ժամկետը 10 օրով երկարացվեց։ Բացի այդ նոյեմբերի 20-ին Ադրբեջանին է հանձնվելու Աղդամի շրջանը, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Լաչինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |