Անհատները 5-պատիկ գներով սկսել են վերավաճառել Ադրբեջանին անցած Տող գյուղում արտադրվող «Կատարո» գինին

Անհատները 5-պատիկ գներով սկսել են վերավաճառել Ադրբեջանին անցած Տող գյուղում արտադրվող «Կատարո» գինին

PanARMENIAN.Net - Հայտարարությունների List.am հարթակում սկսել են քառապատիկ-հնգապատիկ բարձ գներով վաճառել Արցախի «Կատարո» գինին, որի խնդողնի խաղողի այգիները և գործարանը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում։

Գինու արտադրությունը դրել է տողեցի Ավետիսյանների ընտանիքը 2002 թվականին։

Մինչ գյուղի` Ադրբեջանին անցնելը մեկ շիշ «Կատարոյի» գինը չէր գերազանցում 6000 դրամը, իսկ Կատարո Reserve-ի արժեքը՝ 18,000-ը։ Այսօր դրանք համացանցում վաճառվում է մի քանի անգամ բարձր գներով։

Առաջարկվող գները տատանվում են 20,000-ից 40,000 դրամի շրջանում։

Ամեն տարի թողարկվում էր մոտ մի քանի տասնյակ հազար շիշ գինի։ Այն արտահանվում էր Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Կանադա, Մերձբալթյան երկրներ։

Իսկ Կատարո Reserve-ի գները տատանվում են 40,000-ից 50,000 դրամի շրջանում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---