Հունաստանն ու ԱՄԷ-ն պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են ստորագրել՝ ընդդեմ Թուրքիայի24 նոյեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց հնարավոր հարձակման դեպքում: Համաձայնագիրը կնքվել է, մասնավորապես, Թուրքիայի գործոնը հաշվի առնելով, փոխանցում է The National Herald-ը։ Համաձայնագրում կոնկրետ նշված չէ Թուրքիա պետության անունը, սակայն հենց այդ երկիրն է փորձում Արևելյան Միջերկրականում ու Մերձավոր Արևելքում «տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր անել», ինչն ընդունելի չէ հունական ու արաբական կողմերի համար։ ԱՄԷ-ի ու Հունաստանի միջև կնքված գործարքն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծ համաձայնագրի մաս է, որը նաև հաշվի է առնում այն հանգամնաքը, որ Թուրքիան առաջիկայում կարող է բախվել Եվրամիության պատժամիջոցներին՝ իր նավերը հունական ջրերից չհանելու դեպքում։ Ավելի վաղ ԱՄԷ-ն Հունաստանին օժանդակություն էր ցույց տվել՝ թուրքական սադրանքներին դիմադրելու համար։ Հայտարարվել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս միջազգային դաշինք է կազմում Թուրքիայի դեմ, որը ներառում է նաև Ֆրանսիան՝ հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունն ընդդեմ այդ երկրի։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |