ՀՀ-ում ՏԱՑ-ը նվազել է 6.7%-ով25 նոյեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 6.7%-ով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019-ի հոկտեմբերի համեմատ` 8.1%, հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, շինարարության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.3%-ով: Առևտրաշրջանառության ոլորտում ՏԱՑ-ը նվազել է 12.5%-ով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը՝ 12.8%-ով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նկատվել է նվազում՝ 11.4%-ով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |