Մարուքյան. Հայ գերիների հարցով դիմել եմ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե25 նոյեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։ Մարուքյանը հայտնել է, որ ինքը որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է և ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին, և նրա երկու տեղակալին։ «Դա միակ մարմինն է, որ ունի անարգել մուտքի իրավունք Ադրբեջանում գտնվող փակ տարածքներ, այսինքն` բանտեր, պահման այլ վայրեր, որտեղ պահվում են մեր զինծառայող ռազմագերիներն ու գերեվարված քաղաքացիական անձինք»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, ինչի մասին վկայում են քաղաքացիների` իրեն ուղարկած տեսանյութերը։ Մարուքյան խոսքով՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահից պահանջել է հրատապ, չնախատեսված, ոչ պլանային այց կատարել Ադրբեջան և բարձրացնել այնտեղ պահվող անձանց հարցը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել գերեվարված հայ զինծառայողների ու քաղաքացիների թիվը, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է այդ ամենը բացահայտել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» |