Հայտարարություն. Բերձորցիներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը, հետագա կարգավիճակի ուղղությամբ բանակցում են25 նոյեմբերի 2020 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը։ Ըստ շրջանառվող լուրերի, դեկտեմբերի 1-ից, իբրև, Բերձորի կառավարումը պետք է անցնի ադրբեջանական կողմի ղեկավարության տակ, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել այդտեղ։ «Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։ Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ահազանգում են, թե Բերձորի բնակիչներին երեք օր ժամանակ է տրվել, որպեսզի լքեն քաղաքը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |