Արցախ են բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգեր26 նոյեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ապոհովվել են ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգերով, գրում է «Իզվեստիան»։ «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը ներառում է երեք Օռլան-10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և կառավարման կենտրոն՝ «ԿամԱԶ-5350» բեռնատարի վրա: Համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում ԱԹՍ-ները, որոնք կարող են բջջային հեռախոսներին տեքստային, ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկել։ Այդ ԱԹՍ-ները կարող են օգտագործվել հումանիտար գործողությունների ժամանակ տեղի բնակչության իրազեկման համար։ «Լեեր-3» համակարգերը հաջողությամբ նմանատիպ խնդիրներ են լուծել Սիրիայում, ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Լեեր-3»-ը կարող է ժամերով օդում մնալ անհրաժեշտ տարածքում՝ բջջային աշտարակի դեր կատարելով։ Համակարգն աշխատում է նույնիսկ այն շրջաններում, որտեղ ցանց ընդհանրապես չկա կամ այն շատ թույլ է։ «Լեեր-3»-ը հաճախ բբջային զենք են անվանում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Photo. TASS Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |