Դեկտեմբերի 1-ից Ստեփանակերտի որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ կբացվեն

Դեկտեմբերի 1-ից Ստեփանակերտի որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ կբացվեն

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում, որն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին, կբացվեն առաջին 2 դպրոցն ու 2 մանկապարտեզը։ Այդ մասին հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Դեկտեմբերի 1-ից 2 դպրոց կգործի, 2 մանկապարտեզ, և աստիճանաբար ամեն ինչ կբացվի»,-ասել է նա։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Ստեփանակերտի շենքերի մոտ կեսը, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվել են գնդակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում։ Վնասված շինությունների թվում են հիվանդանոցները, դպրոցները և ԱԻՆ շենքը։

Նա հավելել է, որ շենքերի վերականգնումը քաղաքում արդեն սկսվել է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Ըստ նրա, Հայաստանը դա պետք է անի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով
Ըստ նրա՝ Արևմուտքը փորձում է մխրճվել ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների մեջ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
---