Անհետ կորածների ծնողները Էջմիածնի զորամասի դիմաց օգնություն են խնդրում

Անհետ կորածների ծնողները Էջմիածնի զորամասի դիմաց օգնություն են խնդրում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին անհետ կորածների և գերիներ հարազատները հավաքվել են Էջմիածնի զորամասի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու և ուշադրությունն իրենց խնդրի վրա սևեռելու:

«Այսօրի» փոխանցմամբ՝ նրանք իրենց երեխաներին են պահանջում՝ հայտարարելով, որ պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս։ Նրանք օգնություն են խնդրում։

Նրանք տեղեկացրել են, որ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հայտնել է, թե Ադրբեջանին անցած որոշ տարածքներ հայկական կողմին անհասանելի են, Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել և պետք է սպասել:

Հարազատների խոսքով՝ ինչ խոստացել են իրենց, դեռ չի իրականացվել, խոստացել էին երկու օրից զանգել, չեն զանգել։

Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ որոշ անհետ կորածների ծնողներ ճանաչել են իրենց զավակներին ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում, մնացածից ոչ մի տեղեկություն չկա։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---