Ադրբեջանը գերեվարված խաղաղ լիբանանահային ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել![]() 2 դեկտեմբերի 2020 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մշտապես թիրախավորել է լիբանանահայերին և սիրիահայերին՝ փորձելով նրանց պաշտոնապես ներկայացնել որպես ահաբեկիչների՝ չխնայելով անգամ Բեյրութում օգոստոսի 4-ին պատահած խոշոր աղետից տուժածներին։ Այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և փորձել լիբանանահայ մի քանի ընտանիքի Արցախ տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։ Դեկտեմբերի 2-ին էլ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ երկու լիբանանցու մեղադրելով «ահաբեկչական գործողություններ կատարելու համար»։ Կառույցը հայտարարել է՝ իբրև թե հետաքննության ընթացքում ձեռք են բերվել «հիմնավոր կասկածներ»՝ նրանց մարտական գործողություններին մասնակցելու և ահաբեկչական գործողություններ կատարելու հարցերով։ Գերեվարված Վիգեն Էուլջեկչյանը մեղադրվում է 5՝ վարձկանության, ահաբեկչության, հրազենային զենքերի և զինամթերքի անօրինական իրացման, անօրինական զինված խմբավորումների ստեղծման, Ադրբեջանի սահմանն ապօրիանաբար հատելու հոդվածներով։ Հովակ Քիքիյանին մեղադրանք առաջադրելու մասին հիշատակում չկա։ Նշվում է, որ հետաքննություն է ընթանում։ Ավելի ուշ՝ դեկտեմբերի 3-ին, PanARMENIAN.Net ի հետ կապ հաստատած Հովակիմ Քիքիյանը տեղեկացրեց, որ նա գերեվարվածների թվում չէ, գտնվում է Հայաստանում և բնականաբար ահաբեկիչ և վարձկան չէ, ինչպես իրենց ներկայացնում է ադրբեջանական կողմը։ Էուլջեկչյանը եղել է այն մարդկանց թվում, որոնք ընտանիքով Արցախ էին տեղափոխվել՝ արտոնյալ պայմաններով բնակություն հաստատելու։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ամալյա Կարապետյանը հայտարարեց, որ այս պահին տիրապետում են ադրբեջանցիների կողմից երկու գերեվարվածի անձնական տվյալների։ Նրանցից մեկը հենց Վիգեն Էուլջեկչյանն է, որը խաղաղ բնակիչ է եղել և գերեվարվել է նոյեմբերի 10-ին Շուշիում։ Մյուսը Վիգեն Էուլջեկչյանի բարեկամ Մարալ Նաջարյանն է՝ կին։ «Մեր գրասենյակում ունենք այս երկու լիբանանահայի անհետացման մասին տվյալները, ենթադրաբար` գերեվարվել են Շուշիում նոյեմբերի 10-ին, երբ Գորիսից մեկնել են՝ իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց նա՝ նշելով, որ դա փաստացի եղել է հայտարարության ստորագրման հաջորդ օրը։ Մարալ Նաջարյանի հեռախոսը վերջին անգամ միացված է եղել նոյեմբերի 24-ին։ «Թուրք կամ ադրբեջանցի տղամարդ է պատասխանել, ապա նամակի միջոցով հայտնել է, որ Մարալը գերի է, ապա ասել է՝ սպանված է, և այլ տեղեկատվություն չի տրամադրել, սպառնացել է, որ այլևս չզանգահարեն։ Իսկ Վիգենի հետ մինչ այս որևէ կապ հաստատել հնարավոր չի եղել»,- նշեց Կարապետյանը։ Թե Նաջարյանը, թե Էուլջեկչյանը եղել են բացարձակ խաղաղ բնակիչներ, և ոչ թե ահաբեկիչներ։ Երրորդ անունը, որը հիշատակվում է Ադրբեջանի պետական ծառայության հաղորդագրության մեջ, անծանոթ է գրասենյակին․ «Նոր անվան հետ կապված` դեռևս ամբողջական տեղեկատվություն չունենք անհետացման պայմանների մասին»։ «Երկու դեպքում էլ ընտանիքի անդամներն են մեզ դիմել և պատմել են եղելությունը։ Մենք հնարավորը հավաքել ենք և տրամադրել ՄԻՊ գրասենյակներին և Հայաստանում Լիբանանի դեսպանատանը»,- ասաց գրասենյակի ներկայացուցիչը։ Գրասենյակը հետաքննում է և փորձում հասկանալ, թե ինչ տարբերակներով է հնարավոր պատկան մարմինների միջոցով օգնել գերեվարված լիբանանահայերին և նրանց ընտանիքներին։ Նաջարյանի հարցով Լիբանանի կառավարությունը միջնորդություն է ներկայացրել Բեյրութում Ադրբեջանի դեսպանություն և պահանջել ներկայացրել տեղեկություններ իր քաղաքացու ճակատագրի և անվտանգության վերաբերյալ։ Ամալյա Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ գերեվարված լիբանանցիների անունները համացանցում հրապարակելը օգնում է ադրբեջանական կողմին նույնականացնել նրանց, ինչը վտանգավոր է հենց նրանց անվտանգության համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |