ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնեցված է գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, այդ թվում՝ ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև նախկինում կողմերի մոտ հայտնվածների։
«Հիմա խնդիրն է ստեղծել մեխանիզմներ, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն։ Համբերութուն է պետք, և ես կարծում եմ՝ մենք հաջողություններ կունենանք»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է: Նա նշել է, որ մեծ հավանականությամբ դժբախտաբար այդ մարմինները անհետ կորածնրի մարմիններն են։ Ճանաչման գործընթացը ԴՆԹ անալիզներով է ընթանում, որը բավականին ժամանակատար է։ Նոյեմերի 9-ից ի վեր նույնականացվել է և հարազատների հանձնվել 135 մարմին։
Բացի այդ, վարչապետն անդրադարձել է իր և իր թիմի հասցեին հնչող մեղադրանքներին, որն իր պնդմամբ եղել է այն բանից հետո, երբ իր վրա է վերցրել պատերազմում անհաջողությունների պատասխանատվությունը։
Նա արձագանքել է առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարություններին, թե գործող իշխանությունը ձախողել է դիվանագիտությունը։
«Բանը հասել է նրան, որ մարդը, ով ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընացից, և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով։ Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է, երբ Հայաստանը սկսել է բանակցել Ղարաբաղի փոխարեն և այդ փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ»,- նշել է նա։
Փաշինյանը նշել է, որ իրենց մեղադրում են, թե միջազգային հանրությունն Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընդունել է որպես տարածքային ամբողջականության վերականգնում։
«Եվ այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքները փաստաթղթավորված օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է occupied, էնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,- ասել է նա՝ նշելով, որ ասածը հայտնի է 2000-ականներին ապրած ՀՀ ամեն քաղաքացու։
Փաշինյանը նշել է, որ 25 տարում Հայաստանը դիվանագիտական հարթակում Ղարաբաղի հարցով չի ունեցել հաջողություն և թվարկել է 1995-ի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովը, 1998-ին բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետության փաթեթը, 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագիրը, Մադրիդյան սկզբունքները, 2011-ի կազանյան բանակցությունները, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ռուսական կողմի առաջարկները։
«Այդ ինչպես ստացվեց, որ 2016-ի ապրիլյանի համար Ադրբեջանը չպատժվեց, որովհետև դուք գնացիք ու խելոք համաձայնեցիք նրան, ինչ առաջարկվեց, այսինքն՝ ընդունեցիք պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը, լեգիտիմացրիք այն»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իրենք ձախողել են ոչ թե դիվանագիտությունը, այլ դիվանագիտության նախկին ձախողումների տակից դուրս գալու փորձերը։
Մեզ մեղադրում են, որ պատերազմից չկարողացանք խուսափել, խուսափող էիք՝ 2016-ին խուսափեիք, կարողացաք պատերազմը կանգնացնել տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա։
«Իսկ ինչու մեզ նույնը չհաջողվեց, որովհետև մեզ ասվում էր, քանի որ նախկինում ՀՀ-ն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել վերադարձնել տարածները ու չի վերաադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը և կոնկրետ ժամկետների նշումով»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով, դա կամ պատերազմից առաջ պետք է լիներ, կամ մեկնարկին։
«Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ, Թուրքիան հարցի մեջ մտել է 10 տարի առաջ ֆուտբոլային դիվանագիտության պատճառով»,- նշել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև բանակը քանդելու ու օդը չփակելու մեղադրանքներին։
«Օդը չակերտավոր փակ էր, որովհետև 2017-ին 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի համարվեր փակված, ավելի ուշ պարզվեց, որ դրանք չեն աշխատում պարզապես։ Գնման համահեղինակը բացահայտումներ է անում․․․ Այս թեմայից ուշադրություն շեղելու համար մի քանի ամիս թեմա են դարձրել «Օսա-Ակա» համակարգերի գնումը մեր կողմից, որ դրանք անարդյունավետ զենքեր են։ Դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ հուլիսին Տավուշում աշխարհում առաջին անգամ խոցված Հերմես-900-ը»,- ասել է նա։
Նա նշել է, որ 2.5 տարում ինչ հասցրել՝ գնել են բանակի համար, որը 18-20 տարում չէր գնվել, փոխարենը դղյակներ էին կառուցվել, կղզիներ գնվել, Եվրոպաներում առանձնատներ ձեռք բերվել, շվեյցարական բանկերում միլիոնավոր դոլարներ կուտակվել։
«Մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մա՞րտ է ղեկավարել, վարչապետը վաշտի կամ գդնի հրամանատարի մակարդակով որոշնումնե՞ր է կայացրել: Վարչապետը մի անգամ է միանձյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ չէր։ Զինվորների վկայություններ կան, որ առաջին օրով առաջնագծից լուրեր են տարածել, թե հողերը ծախված են, կռիվն անիմաստ է։
«Ինչ կապ ունի այդ փաստը, որ ՀՀ որոշ քաղաքական շրջանակներ դեռ ամինսներ առաջ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմում ներքաղաքական անակնկալներ էին խոստովանում, այդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի ու ներքաղաքական անակնկալների շուրջ։ Իսկ գլոբալ առումով ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ ՀՀ-ն առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ կա վարկած, թե ամսի 9-ի հարձակման նպատակն իրենց ֆիզիկապես ոչնչացնելն էր՝ շատ ճշմարտություններ չբացահայտելու պատճառով։
Վարչապետի խոսքով՝ Մեղրիի մասով միջանցք չկա, կա տրանսպորտային ենթկառուցվածքների ապաշրջափակում։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունները ամենաարդարն էին, այս պահին քննարկվում է կուսակցությունների օրենքի և տարբեր ոլորտներում օրենդրության փոփոխության հարցեր։