«Իմ քայլից» Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել

«Իմ քայլից»  Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը։

Ըստ կանոնադրության՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթում, պատգամավորը կարող է գրավոր դիմումով հետվերցնել իր դիմումը։ Եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որի հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Հրաժարականի պատճառների մասին հայտնի չէ։

Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ավարտել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայել է զինված ուժերում։ 2018-ին եղել է Լոռու փոխմարզպետ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---