Ամանորին նվազագույնը 2500 նվերի փաթեթ՝ արցախցի երեխաներին![]() 11 դեկտեմբերի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնության շրջանակում հավաքվել է մոտ $22,000` նրանց երազանքներն իրականացնելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, երեխաներն իրենց նամակները գրել են մինչև դեկտեմբերի 5-ը։ «Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերի փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ և այլն»,- ասել է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը: «Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը: Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը: Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտն ընկած ժամանակահատվածում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |