ՊՆ․ Հայերի մի մասը շրջափակումից դուրս է բերվել![]() 16 դեկտեմբերի 2020 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է դեկտեմբերի 16-ին մի շարք ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տարածվող` հայ զինվորների շարասյան տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը։ ՊՆ-ում նշել են, որ տեսանյութում հայ զինծառայողների մի խումբ դուրս է բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ «Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ», - ասվում է հայտարարությունում։ Խծաբերդ-Հին Թաղեր տարածքում գերության մեջ է ընկել մոտ 60 զինծառայող, զգալի մասը՝ Շիրակի մարզից։ Գերիների հարազատները ճանաչել են նրանց տեսանյութերում ու բողոքի ակցիաներ են իրականացնում մարզում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |