Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

PanARMENIAN.Net - Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն հատուկ աշխատաժամերով։ Դեկտեմբերի 31-ին բոլոր գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00, իսկ Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կաշխատեն մինչև 18։00-ն:

Առանց հանգստյան օրերի կաշխատի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ դեկտեմբերի 31-ին մինչև 20։00, հունվարի 1-ին` մինչև 18։00, իսկ հունվարի 2-ին և 3-ին` մինչև 21։00-ն: Շուրջօրյա և առանց հանգստյան օրերի կաշխատի «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ բացառությամբ Նոր տարվա գիշերը` 22։00 մինչև 03։00:

Մայրաքաղաքի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2021թ. հունվարի 3-ից, իսկ հունվարի 4-ից բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները արդեն կաշխատեն բնականոն գրաֆիկով: Beeline-ի բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման հասանելիության և բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մեր որակյալ սպասարկումը հասանելի կլինի գրասենյակներում, անվճար հեռախոսային սպասարկման կենտրոնում և, իհարկե, առցանց», - նշել է «Տելեկոմ Արմենիայի» (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապ հաստատել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ ընկերության կայքի օնլայն խորհրդատուի օգնությամբ։

Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։

 Ուշագրավ
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել