Ադրբեջանական նոր նամականիշը՝ հայատյացության ևս մեկ դրսևորում

Ադրբեջանական նոր նամականիշը՝  հայատյացության ևս մեկ դրսևորում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր նամականիշ է թողարկել՝ նվիրված Ղարաբաղում տարած հաղթանակին, որը հայատյացության ևս մեկ դրսևորում է։

Նոր նամականիշում պաշտպանիչ արտահագուստով մարդ է պատկերված, որը, ըստ ամենայնի, «ախտահանում է» կամ քիմմաքրում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ընդ որում, պատկերված է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային հատվածը, ներկված մուգ կանաչ գույնով, որը, ըստ այս «գլուխգործոցի» հեղինակների, «մաքրման» կարիք ունի։

Նոր նամականիշը թողարկել է Azermarka-ն, որն ադրբեջանական նամականիշների արտադրության և վաճառքի պատասխանատու Ադրբեջանի պետական ընկերություն է։

Հայատյացությունն ու հայերի հանդեպ բռնության կոչերն աննախադեպ մակարդակի են հասել Ադրբեջանում, հատկապես Արցախի դեմ այդ երկրի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Արտերկրում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը տեսանյութեր էին հրապարակում հայերի հասցեին սպառնալիքներով, ինչպես նաև հարձակվում հայերի վրա աշխարհով մեկ կազմակերպվող խաղաղ հանրահավաքների և բողոքի ցույցերի ժամանակ։

 Ուշագրավ
Զեկույցում ԵԽԽՎ-ն նաև իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասով
Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր
ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը