Խաժակյան․ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ ուղղվել է «Գազելները» թաղանթապատելուն

Խաժակյան․ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ ուղղվել է «Գազելները» թաղանթապատելուն

PanARMENIAN.Net - «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվել «Գազելները» թաղանթապատելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 «Գազել» «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։ 24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար։ Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար», - գրել է Խաժակյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունվարից մայրաքաղաքում կշահագործվի 40 փոքր ավտոբուս։ Մարությանը հայտարարել էր, որ դրանք հարմարեցված են սայլակներով ներս մտնելուն, ցածր հատակով են։

 Ուշագրավ
Նա նշել է, որ դարերի ընթացքում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։