Պուտինն Էրդողանին պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին![]() 13 հունվարի 2021 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցում տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդհանուր իրավիճակի կայունացումը՝ հաջողվել է մի շարք քայլեր համաձայնեցնել այդ ուղղությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկն այն էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատեցին՝ «տրամադրված են կարգավորել հարաբերությունները, պատրաստ են պրակտիկ փոխգործակցության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման», գրում է ՌԻԱ Նովոստին: «Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել ԼՂ կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերին, կողմ է արտահայտվել ՌԴ և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելուն, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման շահերից ելնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ առանձին անդրադարձ է եղել հակամարտության գոտում հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի ձևավորման որոշ ասպեկտների։ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |