ԱԳՆ․ ՀՀ-ն օտարերկրացիների համար բացել է սահմանները

ԱԳՆ․ ՀՀ-ն օտարերկրացիների համար բացել է սահմանները

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց համար ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործելու սահմանափակումները վերացվել են, բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով, փոխանցում են Արտաքին գործերի նախարարությունից։

Հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2021-ի հուլիսի 11-ը։

ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Այն պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում օտարերկրացիների մ ուտքը սահմանափակված էր 2020-ի մարտից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ դարերի ընթացքում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։