Առաջարկ. 2 շաբաթում երթևեկության խախտման տուգանքի 50%-ը վճարելու դեպքում այն մարված համարել![]() 13 հունվարի 2021 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կատարված վարչական իրավախախտումների տուգանքի գումարի առնվազն 50%-ը 14-օրյա ժամկետում կամովին վճարելու պարագայում այդ պարտավորությունը կարող է համարվել կատարված։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել։ Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Առաջարկվում է նաև նույն օրենքը կիրառել մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա, այն դեպքում, երբ նշանակված տուգանքի առնվազն 50%-ը 14-օրյա ժամկետում կվճարվի։ Որոշումն ընդունվելու դեպքում կտարածվի ոչ միայն որոշ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների վրա, այլև դիմակ չկրելու տուգանքի որոշումների վրա։ ![]() ![]() Նա նշել է, որ դարերի ընթացքում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |