Գլխավոր դատախազը՝ ռուս գործընկերոջը․ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը մեծացրել է անվտանգության երաշխիքները

Գլխավոր դատախազը՝ ռուս գործընկերոջը․ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը մեծացրել է անվտանգության երաշխիքները

PanARMENIAN.Net - Թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն էապես մեծացրել է Արցախում անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար, ասել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ռուս պաշտոնակից Իգոր Կրասնովի հետ հանդիպմանը։

Հանդիպման արդյունքով Դավթյանը և Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:

Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դավթյանը քննարկման ընթացքում խոսել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:

Նրանք անադրադարձել են նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակում ԱՀ-ում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին:

Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Զեկույցում ԵԽԽՎ-ն նաև իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասով
Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր
ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը