Օրուելի «1984» հակաուտոպիայով սերիալ կնկարահանվի

Օրուելի «1984» հակաուտոպիայով սերիալ կնկարահանվի

PanARMENIAN.Net - Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիայի հիման վրա սերիալ կնկարահանեն wiip («Դիկինսոն») անկախ ստուդիայում։ Որպես հիմք կընդունվի 2013թ․ համանուն թատերական բեմականացումը։

Այն հայտնի դարձավ ոչ միայն Օրուելի գաղափարների շոկային վերաիմաստավորման, այլև գլխավոր հերոսի մասնակցությամբ դաժան դրվագների արդյունքում, որոնց ոչ բոլոր դիտողնեը դիմացան, գրում է Lifehacker-ը՝ Deadline-ին հղումով։

Գործադիր պրոդյուսերը կլինի Դևիդ Ֆլիննը, որը նախկինում զբաղվել է հիմնականում հեռուստավիկտորինաներով և ռեալիթի շոուներով։ Նախագծի վրա կաշխատեն նաև օրիգինալ ներկայացման բեմադրիչներ Ռոբերտ Այքն ու Դունկան Մաքմիլանը։ 100 րոպեանոց բեմականացումը մտադիր են վերածել 5 էպիզոդից բաղկացած մինի սերիալի։ Դերասանների և թողարկման հավանական ամսաթվի մասին տեղեկություններ դեռ չկան։

Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը լույս է տեսել 1949 թվականին։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։ Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։ 2009 թվականին The Times-ը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։

 Ուշագրավ
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի