Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 10 տարեց է մահացել![]() 15 հունվարի 2021 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 10 մարդ է մահացել՝ բոլորը տարեցներ։ Այդ մասին գրել է գերմանական Der Spiegel-ը։ «Բոլոր մահացածները ծանր հիվանդ էին»,- ասել է կլինիկական դեղագիտության փորձագետ Բրիջիթ Քելլեր-Ստանիսլավսկին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ Պաուլ Էրլիխի անվան Պատվաստանյութի և կենսաբժշկական դեղամիջոցների դաշնային ինստիտուտը հայտնել է պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների 325 դեպքի մասին։ Ընդհանուր առմամբ, երկրում ավելի քան 600,000 պատվաստում է կատարվել, իսկ կողմնակի երևույթներ հիմնականում ի հայտ են գալիս 60-ն անց մարդկանց մոտ։ Ինստիտուտի նախագահ Կլաուս Չիչուտեկը հայտարարել է, որ Գերմանիայում կիրառվող պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։ Գերմանիայում պատվաստում են ամերիկյան Pfizer և դրա գերմանական գործընկեր BioNTech ընկերության, ինչպես նաև Moderna-ի պատվաստանյութերով, սակայան չի նշվում, թե որով էին պատվաստված մահացածները։ Նորվեգիայում 23 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների արտադրության պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Մահվան ելքով բոլոր դեպքերը գրանցվել են թուլացած իմունիտետով 80 անց տարեցների մոտ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |