«Արմնյուզը», «5-րդ ալիքը» միայն Երևանում կցուցադրվեն, «Հ2»-ն էլ դուրս մնաց եթերից![]() 15 հունվարի 2021 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամները հունվարի 15-ին փակ և գաղտնի ռեժիմով բաշխել են հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած ընկերությունների վարկանիշային միավորները, փոխանցում է «Հետքը»: Առաջիկա յոթ տարում, վարկանիշային քվեարկության միավորների համաձայն, հանրապետական սփռում կիրականացնեն հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի ամենաբարձր միավոր հավաքած 5 հեռուստաընկերություն․ «Արմենիա թիվի»` 713 «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը)` 688 «Շանթ» ՍՊԸ` 680 «A TV»` 670 «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»` 663 Ըստ այդմ, հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) և Freenews ՍՊԸ լրատվական կայքը: Մայրաքաքաղաքում կհեռարձակվեն 7 ընկերություն՝ դարձյալ ըստ հավաքած ամենաբարձր միավորների. «Շարկ» ՍՊԸ (TV 5)` 657 «Արմնյուզ» ՓԲԸ` 613 «Արփի մեդիա»` 542 Freenews` 531 «Դար 21»` 492 «Նոր Հայաստան»` 463 Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ է բաց մնացել, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չի հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվել է 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այդ տեղի համար։ Քվեարկության չեն դրվել 1in.am և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքի ներկայացրած հայտերը․ մրցույթից առաջ նամակ էին ուղարկել ՀՌՀ և հրաժարվել մասնակցությունից։ Հ2 և Ա1+ հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին՝ համապատասխանաբար 626 և 545, որոնք կարող էին բավարարել մայրաքաղաքային սփմռան սլոթի համար, դուրս են մնացել, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին։ Մրցույթի արդյունքները վերջնական որոշմամբ ՀՌՀ-ն կհաստատի ավելի ուշ։ ԱՐ հեռուստաալիքի սփռումը կդադարեցվի․ վերջինս լիցենզիայի համար չէր դիմել։ Հունվարի 14-ին հայտնի էին դարձել հանրային մուլտիպելքեսում մարզային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների անունները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |