«Մեկ ձայն». Եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կկանգնեն

«Մեկ ձայն». Եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կկանգնեն

PanARMENIAN.Net - «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարել է, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է՝ եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կհայտնվեն:

Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը փաստացի կոչնչացնի տարիների փորձ ունեցող, առաջադեմ, փորձառու բազում ուսուցիչներին մասնագիտության մեջ պահած, կրթության զարգացման կարևոր գրավական հանդիսացող ոչ պետական դպրոցների ճնշող մեծամասնությունը։

«ՀՀ կրթությանը կհասցվի մեծագույն վնաս, տնտեսությունը կտուժի, կաճի պետության ֆինանսական բեռը, ոչ պետական դպրոցների հազարավոր աշխատակիցներ կդառնան գործազուրկ` սրելով առկա ճգնաժամի սոցիալական հետևանքները։

Կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու քայլը, եթե այն կիրառվի ոչ պետական դպրոցների նկատմամբ, ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման։ Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությանը կոչ ենք անում ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար