Իսրայելում Covid-19-ի դեմ պատվաստումից հետո 13 մարդ դեմքի ժամանակավոր կաթված է ստացել![]() 18 հունվարի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում Covid-19-ի դեմ պատվաստումից հետո 13 մարդ դեմքի ժամանակավոր կաթված է ստանցել, գրում է The Jerusalem Post-ը` երկրի առողջապահության նախարարությանը հղումով։ Նշվում է, որ պատվաստման նման կողմնակի ազդեցության դեպքերը կարող են ավելին լինել։ Տուժածներից մեկի մոտ դեմքի կաթվածը տևել է 28 ժամ։ Իսրայելի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս տուժածներին երկրորդ պատվաստումն անել միայն բոլոր կողմնակի ազդեցությունների անհետանալուց հետո։ Զանգվածային պատվաստումներն Իսրայելում մեկնարկել են դեկտեմբերի սկզբին։ Երկրում կիրառում են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ արտադրության պատվաստանյութը։ Այն ներարկվում է 2 փուլով՝ 3 շաբաթ տարբերությամբ։ Առաջին դեղաչափը արդեն ստացել է Իսրայելի մոտ 2 մլն բնակիչ։ ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |