Իսրայելում Covid-19-ի դեմ պատվաստումից հետո 13 մարդ դեմքի ժամանակավոր կաթված է ստացել

Իսրայելում Covid-19-ի դեմ պատվաստումից հետո 13 մարդ դեմքի ժամանակավոր կաթված է ստացել

PanARMENIAN.Net - Իսրայելում Covid-19-ի դեմ պատվաստումից հետո 13 մարդ դեմքի ժամանակավոր կաթված է ստանցել, գրում է The Jerusalem Post-ը` երկրի առողջապահության նախարարությանը հղումով։

Նշվում է, որ պատվաստման նման կողմնակի ազդեցության դեպքերը կարող են ավելին լինել։ Տուժածներից մեկի մոտ դեմքի կաթվածը տևել է 28 ժամ։

Իսրայելի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս տուժածներին երկրորդ պատվաստումն անել միայն բոլոր կողմնակի ազդեցությունների անհետանալուց հետո։

Զանգվածային պատվաստումներն Իսրայելում մեկնարկել են դեկտեմբերի սկզբին։ Երկրում կիրառում են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ արտադրության պատվաստանյութը։ Այն ներարկվում է 2 փուլով՝ 3 շաբաթ տարբերությամբ։ Առաջին դեղաչափը արդեն ստացել է Իսրայելի մոտ 2 մլն բնակիչ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---