ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են

ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են՝ պատվաստանյութերը կիրառվում են գրեթե բացառապես հարուստ պետություններում։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Գործադիր կոմիտեի նիստում։

«Աշխարհն աղետալի բարոյական ճգնաժամի շեմին է»,- ասել է նա՝ հավելելով, որ «հավասար մատչելիության խոստումը լուրջ ռիսկի է ենթարկվում», գրում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին շաբաթներին ես անդամ մի քանի երկրից հարցադրումներ եմ ստանում, թե արդյոք իրենց երկիրը կստանա COVAX հարթակի միջոցով պատվաստանյութ և կկատարեն արդյոք բարձր եկամուտով երկրներն իրենց խոստումները»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ավելի քան 39 մլն դեղաչափ է ուղղվել բարձր եկամուտով 49 երկրի, և միայն 25 դեղաչափ է ուղղվել նվազագույն եկամուտներով երկրներից մեկին։

Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը համերաշխ լինել պանդեմիայի դեմ պայքարում և առաջիկա 100 օրում աշխարհի բոլոր երկրներում բուժաշխատողների և տարեցների պատվաստում սկսել։

COVAX հարթակը ստեղծվել է ԱՀԿ-ի կողմից բոլորի երկրների համար պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու նպատակով։ Երբ բոլոր երկրները ստանան բնակչության 20 տոկոսի համար անհրաժեշտ պատվաստանյութը, այդ ժամանակ հնարավոր կլինի լրացուցիչ քանակ ստանալ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---