ԱՀԿ․ Covid-19-ով հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օր

ԱՀԿ․ Covid-19-ով հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օր

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ վարակվելուց նույնսիկ մի քանի շաբաթ անց Covid-19-ի ՊՇՌ թեստի արդյունքը կարող է դրական լինել, բայց դա չի նշանակում, որ պացիենտը վարակիչ է։

«Վարակիչ լինելու համար հարկավոր է կենդանի վիրուս տարածել։ Ըստ նախնական հետազոտությունների, պացիենտների մեծ մասը վարակիչ է լինում միայն ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեև այդ շրջանը կարող է ավելի երկար լինել ծանր հիվանդների դեպքում»,-ասել է նա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

14-օրյա կարանտինի վերաբերյալ ԱՀԿ կարգադրությունը հիմնված է ինկուբացիոն շրջանի մասին տվյալների վրա։ Ըստ առկա տվյալների, միջին ինկուբացիոն շրջանը տևում է 5-6 օր՝ վերին շեմը կարող է հասնել 14 օրվա։ Սա է հիմք տալիս կարանտինի տևողության որոշման համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Գործադիր կոմիտեի նիստում հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են՝ պատվաստանյութերը կիրառվում են գրեթե բացառապես հարուստ պետություններում։ Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը համերաշխ լինել պանդեմիայի դեմ պայքարում և առաջիկա 100 օրում աշխարհի բոլոր երկրներում բուժաշխատողների և տարեցների պատվաստում սկսել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---