ՀԺ․ «Գոլդեն Փելեսի» ու աճուրդի հանված այլ պետգույքի գնորդներ դեռ չկան

ՀԺ․ «Գոլդեն Փելեսի» ու աճուրդի հանված այլ պետգույքի գնորդներ դեռ չկան

PanARMENIAN.Net - Կառավարության որոշումներով աճուրդի հանված պետական գույքի, այդ թվում՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար դեռևս գնորդներ չեն հայտնվել, ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը փոխանցում է «Հայկական ժամանակը»։

Կառավարությունը 2020-ի ընթացքում մի շարք պետական անշարժ գույք է աճուրդի դրել, այդ թվում՝ Նորքի այգիներում, Մոսկովյան փողոցում։ Աճուրդի է հանվել նաև Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքից պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Բաբայանը նշել է, որ հետաքրքրվողներ ամեն դեպքում կան։ Նրա խոսքով՝ աճուրդի դրված գույքի մրցույթները չեն կայացել առաջին փուլով։

Կոմիտեն գործարար շրջանակներից արձագանքներ է ստացել, որոնց հիման վրա աճուրդի կարգում նախատեսում են որոշակի մեղմացումներ, որպեսզի գույքը գնելն ավելի գրավիչ դառնա։ Ըստ այդմ՝ նորից մրցույթներ ու աճուրդներ կհայտարարվեն։

2019-ի նոյեմբերին կառավարությունը որոշել էր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն օտարել աճուրդով։ Հյուրանոցի արժեքը 7․5 մլրդ դրամ էր գնահատվել։

 Ուշագրավ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ