Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ է հայտարարվել

Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են եկել Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:

«Խնդրում ենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել info@minurban.am էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվել է համապատասխան կայքում։

Կոնդը Հին Երևանի թաղամասերից է, այժ գտնվում է քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Թաղամասում այժմ պահպանվում են նախորդ դարերից մնացած շինություններ, որոնց պատմահնագիտական արժեքը, սակայն ուսումնասիրված չէ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---