Covid-19-ը` ՀՀ-ում․ 309 նոր դեպք ու 16 մահ

Covid-19-ը` ՀՀ-ում․ 309 նոր դեպք ու 16 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165,221-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 309-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 9-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3016 դեպք կա, այլ պատճառով՝ 741։

Ապաքինվել է ևս 357 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 153857 է։ Փաստացի բուժվողների թիվը 7607 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 628,405 թեստավորում, մեկ օրում՝ 2028 թեստ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---