ԼՂ բնակիչները գուցե պատվաստվեն ռուսական «Սպուտնիկ-V»-ով․ ՌԴ պետդուման կդիմի Կառավարությանը

ԼՂ բնակիչները գուցե պատվաստվեն ռուսական «Սպուտնիկ-V»-ով․ ՌԴ պետդուման կդիմի Կառավարությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման պատրաստվում է հարցում ուղղել կառավարությանն ինքնահռչակ հանրապետություններ Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտու բնակիչներին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ներարկելու հնարավորության մասին։

«Մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, մանավանդ նրանց, ովքեր այսօր գտնվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում։ Մեզանից բացի նրանց ուրիշ օգնող չկա»,- ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «Ազատությունը»։

Առաջարկը ներկայացել է ԱՊՀ երկրների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Պատգամավորները կողմ են դրան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2000 չափաբաժին է ուղարկվել ԼՂ ռուսաստանցի խաղաղապահների համար։

 Ուշագրավ
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան
Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը