Արամ Ա․ Պետք է միայն անցյալով չհպարտանանք և անիրատեսական մոտեցումներով ժամանակ չվատնենք

Արամ Ա․ Պետք է միայն անցյալով չհպարտանանք և անիրատեսական մոտեցումներով ժամանակ չվատնենք

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է դուրս գալ անցյալի պահակը լինելու կրավորական վիճակից ու պատռել ռոմանտիզմի խաբուսիկ շպարը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը՝ հորդորելով այսուհետ միայն անցյալով չհպարտանալ։

Արամ Ա-ի խոսքով՝ աշխարհն արագընթաց առաջադիմության մեջ է, և գլոբալացման դարաշրջանում մարդիկ չեն նայում միայն մեր անցյալին, այլև՝ ներկային ու ապագային։

Արամ Ա-ն հորդորել է այլևս տեսական սկզբունքերով ու անիրատես մոտեցումներով ժամանակը չվատնել:

«Մենք պիտի ունենանք նոր շունչ ու ներկայի նոր տեսլական՝ մեր ներկայությունն աշխարհում հաստատելու և մեր ապագան ապահովելու համար»,-եզրափակել է նա։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---