Մելքումյան․ ԲՀԿ-ի համար անընդունելի է այս փուլում ԱԺ արտահերթ ընտրությունը

Մելքումյան․ ԲՀԿ-ի համար անընդունելի է այս փուլում ԱԺ արտահերթ ընտրությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլումխորհրդարանականարտահերթ ընտրությունների կազմակերպումը, հայտարարել է պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- հայտարարել է Մելքումյանը:

Պատգամավորը նշել է, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ ԱԺ-ում ԲՀԿ-ական Շաքե Իսայանը հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանը շարունակում է լինել իրենց կուսակցության համար վարչապետի թեկնածուն, և ընդդիմադիր ուժերի ներսում որևէ տարաձայնություն չկա, փոխանցում է Factor.am-ը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս հայտարարել էր, որ իրենք կողմ չեն եղել վարչապետի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին։ Մարուքյանը նշել էր, որ ինքը առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու:

 Ուշագրավ
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է
Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան